Ուկրաինական կողմը գոհ չէ ԱՊՀ երկրների գործողություններից: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Կուխտան՝ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Պատասխանելով Ուկրաինայի՝ ԱՊՀ-ից հնարավոր դուրս գալու մասին հարցին՝ նա նկատե է, որ դա բավականին հետաքրքիր հարց է: Նա հիշեցրել է, որ Ուկրաինան այս տարի նախագահում է ԱՊՀ-ում:

«Ուկրաինան որպես նախագահող երկիր առաջարկել էր մարտի 7-ին Կիեւում ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստ անցկացնել: Սակայն նախարարները հրաժարվել են՝ նշելով, որ զբաղված են: Այն ժամանակ առաջարկվել էր հանդիպումն անցկացնել մարտի 12-ին, սակայն կրկին նախարարները հրաժարվել էին: Ուկրաինայի ԱԳ նախարարն իր դիրքորոշումն է արտահայտել այդ կապակցությամբ՝ եթե նախարարները նախագահող երկրի համար նման բարդ պայմաններում չեն կարողանում հավաքվել, ապա ինչի՞ համար է կառույցն առհասարակ պետք: Կարծում եմ, որ քաղաքական որոշում կկայացվի, սակայն ուկրաինական կողմը ԱՊՀ գործողություններից գոհ չէ»,-ընդգծել է դեսպանը: