Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Կուխտան:

Դեսպանի գնահատականներով՝ երկու երկրների միջեւ հարաբերությունները կլինեն լավագույնն ու ամենահեռանկարայինը: «Մենք հարեւաններ ենք ու միշտ էլ լավ հարաբերություններ ենք ունեցել: Ուկրաինան պատրաստ է բանակցությւոնների սեղանի շուրջ նստել: Հարաբերությւոնները եղել են, կան ու լավ էլ կլինեն՝ հիմնված փոխադարձ շահի ու իրավահավասարության վրա»,-ընդգծել է դեսպանը:

Նա նշել է, որ կան կարծիքներ, թե ՌԴ ու Ուկրաինայի միջեւ հակամարտությունը, Ղրիմում հանրաքվեի անցկացումը վտանգավոր է ոչ միայն եվրոպական կոնտինգենտի համար, այլեւ՝ համաշխարհային մասշտաբների է հասնում; Այդ պատճառով միջազգային հանրությունը Ռուսաստանին կոչ է անում բանկցությունների սեղանի շուրջ նստել:

Մեկնաբանելով կարծքիներն այն մասին, որ Յանուկովիչը «Ռուսաստանի ձեռքում զենք է», դեսպանը նկատել է, որ «զենքի» հարցում դժվար է միանշանակ պատասխան գտնել: «Ներկայումս նա Ռուսաստանում է, երկու անգամ ելույթ է ունեցել, ավելին չեմ կարող ասել»,-նշել է Կուխտան: