2013-ի սեպտեմբերից Հայաստանում ներքաղաքական կյանք չկա, կա միայն դերակատարում: Այս մաիսն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է խորհրդարանի նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը:

Նա նշել է, որ Հայաստանի քաղաքական ուժերը պարզապես ցուցումներ են կատարում, որոնք տրվում են Ռուսաստանից: «Եթե այնտեղից ասում են, որ ինչ-որ մեկը պետք է ընդդիմադիրի դեր խաղա, նա հանդես է գալիս որպես ընդդիմություն»,-նշել է նախկին պատգամավորը:

Արշակյանը Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը թատերական ներկայացում է կոչել: Ըստ նրա՝ քաղաքական գործընթացներ չկան  նաեւ խորհրդարանական ընդդիմության շարքերում: «Ընդդիմությունը պարտություն կրած քաղաքական ուժեր են՝ պարտված առաջնորդներով: Սակայն արդեն կան ինքնածին ընդդիմադիր ուժեր՝ քաղաքական, քաղաքացիական, նոր սերնդից»,-հավելել է Արշակյանը: