«Մենք միջազգային կառույցի կարիք չունենք ռուս-ուկրաինական հարաբերությունները դիտարկելու համար»: Այս մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ բանակցությունների արդյունքների հիման վրա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Խոսելով բանակցությունների մասին՝ Լավրովը դրանք «օգտակար» է անվանել: «Միջազգային հասարակությունը իրավիճակին պատասխանատու մոտենալու դեպքում պետք է կոչ անի Ուկրաինայում սահմանադրական ռեֆորմների գործընթաց սկսել»,- հայտարարել է Լավրովը:
Դոնեցկում տեղի ունեցող իրադարձությունների մասին հարցին Լավրովը պատասխանել է, որ տեղի ունեցածն «անընդունելի» է: «Ռուսաստանը արեւելյան կամ հարավային Ուկրաինա ներխուժելու ծրագրեր չունի եւ չի կարող ունենալ»,- ընդգծել է նա:
Նա նաեւ հաղորդել է, որ պետքարտուղար Քերրին «որեւէ սպառնալիք առաջ չի քաշել», իսկ ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա Մոսկվան տեղյակ է ինչ են քննարկում Վաշինգթոնում եւ Եվրոպայում: Նր խոսքով՝ Արեւմուտքում գործընկերները նույնպես հասկանում են, որ պատժամիջոցները արդյունավետ չեն եւ չեն նպաստի առեւտրական հարաբերությունների զարգացմանը:



























