Սլովակիայում այսօր նախագահական ընտրություններ են։ Տեղի ժամանակով ժամը 07.00-ին կբացվեն ընտրատեղամասերը, որոնք կաշխատեն մինչեւ ժամը 22.00-ն։

Ընտրելու իրավունք ունի ավելի քան 4 մլն քաղաքացի։  Եթե առաջին փուլի արդյունքում նախագահ չընտրվի, երկրորդ փուլը կկայանա մարտի 29-ին՝ երկու շաբաթ անց։

Գործող նախագահ Իվան Գաշպարովիչը նախագահական երկրորդ ժամկետում ընտրվել էր 2009-ի ապրիլի 4-ին, նա այլեւս ընտրվելու իրավունք չունի։

Ընտրապայքարի ֆավորիտն է գործող վարչապետ  եւ իշխող սոցիալ-դեմոկրատական Smer-SD կուսակցության առաջնորդ  Ռոբերտ Ֆիցոն, որի օգտին պատրաստ է քվեարկել բնակչության  36,1%-ը։  Երկրորդ տեղում՝ 27,1%, քաղաքացիական թեկնածու, բարերար  Անդրեյ Կիսկան է, երրորդում՝ 11,1%-ով, մշակույթի նախկին նախարար Միլան Կնյաժկոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Մասնակցում են 15 թեկնածուներ։  Առաջին արդյունքները հայտնի կդառնան գիշերը։ ԿԸՀ-ն պաշտոնական արդյունքները կհապարակի կիրակի ցերեկը։