Այսօր, ըստ էության, խոսքը ինչ-որ երկրների հարաբերությունների մասին չէ, այլ քաղաքակրթության զարգացման՝ կգնա՞ աշխարհը մեկ քայլ առաջ կամ հետ, մարտի 15-ի մամուլի ասուլիսում հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ մեկնաբանելով Ուկրաինայի դեպքերը։
Նա նշել է, որ թեպետ կոնկրետ երկրների անուն չի ցանկանում նշել, բայց կարծում է, որ Ղրիմի դեպքերը լույսի եւ խավարի պայքարն են։ «Քաղաքակրթության զարգացման համար խավարը պետքէ նահանջի»,- ընդգծել է Հայրիկյանը։
Հիշեցնենք, մարտի 16-ին Ղրիմում հանրաքվե կանցկացվի։ Ուկրաինայի իշխանութունները եւ մի շարք միջազգային կազմակերպություններ դրա անցկացոմը ոչ լեգիտիմ են հայտարարել։



























