Ուկրաինայի Գերագույն Ռադան ցրել է Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհուրդը: Շաբաթ օրը նիստերի դահլիճում գրանցված 296 ժողովրդական պատգամավորներից կողմ են քվեարկել 278-ը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Հիշեցնենք, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետության խորհրդարանը մարտի 6-ին որոշում էր կայացրել Ղրիմը ՌԴ-ին միացնելու մասին եւ մարտի 16-ին կայանալիք հանրաքվեի երկու այլընտրանքային հարց էր բարձրացրել ՝ 1. Կո՞ղմ եք Ղրիմի միացմանը Ռուսաստանին՝ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի կարգավիճակում: 2. Կո՞ղմ եք Ղրիմի Հանրապետությունում 1992թ.-ի Սահմանադրության վերականգնմանը եւ Ղրիմի կարգավիճակի վերականգնմանը՝ որպես Ուկրաինայի մի մաս:
Մարտի 1-ին Ուկրաինայի Սահմանադրական դատարանը ապասահմանադրական էր ճանաչել Ղրիմի խորհրդարանի՝ «Համաղրիմյան հանրաքվե անցկացնելու մասին» որոշումը։ Այժմ Գերագույն ռադայում ընդմիջում է հայտարարվել՝ռեգիոնականների եւ «Սվոբոդայի» միջեւ վեճի պատճառով։


























