ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները ժամանում են այս կամ այն երկիր  միայն այն բանից հետո, երբ հրավեր են ստանում շահագրգիռ երկրից: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Քեթի Բերթոնը:

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը լինում է, երբ հարցում է լինում շահագրգիռ երկրից, տվյալ դեպքում Ուկրաինայից: Մենք չեն դիտարկելու Ղրիմի հանրաքվեն»,- նշել է նա:

Նա նաեւ կոչ է արել Ուկրաինայի հյուսիսում եւ հարավում ԵԱՀԿ ռազմական դիտորդների առաքելությունը չխառնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության հետ: «Դա ընտրությունների դիտարկման առաքելություն չէ»,- հստակեցրել է նա: