Հնդկաստանը կիրակի դադարեցրել է Malaysia Airlines ավիաընկերության մեկ շաբաթ առաջ անհետացած ինքնաթիռի որոնումները, քանի որ Մալազիայի կառավարությունը վերանայում է որոնման գոտին:
Ամենայն հավանականությամբ սա պարզապես դադար է: Մալազիական իշխանությունները վերանայում են իրավիճակը: Նրանք կորոշեն, արժե փոփոխել որոնման գոտին»,- հայտարարել են հնդկական զինված ուժերի ներկայացուցիչները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Reuters-ին:
Մինչ այդ Հնդկաստանի զինվորականները որոնողական աշխատանքներ էին իրականացնում Անդամանյան եւ Նիկոբարյան կղզիների շրջանում, ինչպես նաեւ Բենգալական ծոցից արեւմուտք:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդում էին, որ մալազիական քննիչները հանգել են եզրակացության, որ Boeing 777-ը կարող էին առեւանգել, սակայն վարկածը չեն համարում միակ հնարավորը: Հաղորդում են նաեւ, որ մալազիական զինվորականնները եւ փրկարարական ծառայությունները դադարեցրել են գործողությունները Հարավչինական ծովի շրջանում եւ բանակցություններ են վարում այլ երկրների հետ՝ որոնման գոտին ընդարձակելու նպատակով:
Ոստիկանությունը խուզարկել է անհետացած մալազիական օդանավի օդաչուի բնակարանը



























