Ռուսաստանի նախագահը դեռ ընտրություն ունի: Այդ մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խորհրդական Դեն Փֆայֆերը: «Կշարունակի՞ նա մեկուսանալ, վնաս կհասցնի՞ իր տնտեսությանը՝ ավելի կրճատելով Ռուսաստանի ազդեցությունն աշխարհում, թե՞ ճիշտ ընտրություն կանի»,- նշել է նա:
«Սպիտակ տունը նախազգուշացրել է Պուտինին պատժամիջոցների եւ միջազգային մեկուսացման մասին: Վաշինգթոնը խիստ զայրացած է Ղրիմի հանրաքվեից: Մենք ճնշում ենք բանեցնում ռուսների վրա, որ անենք, ինչ անհրաժեշտ է»,- ասել է նա:
Մի շարք հանրապետականներ Օբամային խստորեն քննադատել են Ղրիմի հարցում թուլության համար՝ նշելով, որ ԱՄՆ-ը պետք է ավելի խիստ լինի:



























