Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին հայտնեցին ՀՊՃՀ-ի NEWS.am-ի աղբյուրները:
Այսօր կկայանա ՀՊՃՀ-ի կառավարման խորհրդի նիստը, որտեղ կներկայացվի ռեկտորի դիմումը: Մեր աղբյուրները հայտնեցին, որ ռեկտորի աշխատանքից ազատման դիմումը պայմանավորված է վերջերս համալսարանում վերստուգիչ հանձնաժողովի կատարած ուսումնասիրություններով, որը վեր է հանել մի շարք ոչ նպատակային ծախսեր:
Ի դեպ, ԿԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Արա Ավետիսյանին աշխատանքից ազատելու հրաման առայժմ չկա:



























