«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Одноклассники սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում մայրության եւ գեղեցկության միամսյակին նվիրված ֆոտոմրցույթի անցկացման մասին: Մրցույթի գլխավոր հաղթողները «ԱրմենՏել» ընկերության կողմից կպարգեւատրվեն Nokia Lumia 720  հեռախոսով, իսկ եզրափակիչ փուլ անցած եւս երկու մասնակից կստանան հետաքրքիր նվերներ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լուսանկարել հետաքրքիր եւ ուշագրավ ակնթարթներ նվիրված մայրության եւ գեղեցկության միամսյակին եւ մինչեւ ապրիլի 1-ը ժամը 24:00-ն ներառյալ հատուկ հավելվածի օգնությամբ տեղադրել նկարը Beeline Armenia էջում։

Մրցույթում կհաղթի երկու լուսանկար. առաջին հաղթող համարվում է այն լուսանկարը, որը կհավաքի առավելագույն թվով Класс, իսկ երկրորդը կընտրի լուսանկարիչներից եւ ոլորտի մասնագետներից կազմված հանձնաժողովը։

«Սոցիալական ցանցերում կազմակերպվող մրցույթները մեծ ժողովրդականություն են վայելում մեր օգտատերերի շրջանում։ Առավել քան համոզված եմ, որ հրաշալի եւ գարնանային տոնին նվիրված այս  մրցույթը նույնպես լայն արձագանք է գտնելու, քանի որ նպատակ ունի բացահայտելու գեղեցիկի,  սիրո եւ  մայրության ամենայուրահատուկ դրսեւորումները։  Հավատացած եմ, որ այն կպարգեւի ոչ միայն դրական լիցքեր եւ վառ տպավորություններ, այլ հնարավորություն կընձեռի շատերին դարձնել այս գեղեցիկ տոնը հիշարժան եւ անմոռանալի», - նշեց «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Մրցույթն ավարտվում է ապրիլի 7–ին. նույն օրը հաղթողների անունները եւ արդյունքները կտեղադրվեն Одноклассники ցանցի Beeline Armenia էջում հասցեով: