Ռուսաստանին չհաջողվեց գորիշխող տնտեսական գերտերություն եւ գաղափարական հեգեմոն դառնալ, այժմ այն փորձում է վախի գործոնի միջոցով դիրքերը վերջնականապես չզիջել: Այս մասին մարտի 17-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը՝ անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին:

Ըստ նրա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ակնհայտ պարտություն է կրում իր երկրի ներսում: «Նրա խնդիրն է պատերազմը Ռուսաստանի սահմաններից դուրս բերել, այսինքն՝ ցույց չտալ, որ Ռուսաստանը ներքին թշնամի ունի՝ ի դեմս ռուսական իշխանության, այլ  արտաքին թշնամու պատկեր մշակել՝ ուկրաինացիներ, ամերիկացիներ: Այս ամենը Սառը պատերազմի  տարրեր են», - ընդգծել է Անուշ Սեդրակյանը:

Աշխարհում ստեղծված ներկայիս իրավիճակը համեմատելով Կարիբյան ճգնաժամի հետ, երբ քիչ էր մնում միջուկային պատերազմ սկսվեր, նա կարծիք է հայտնել, որ այնուամենայնիվ, երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի: «Սակայն եթե Ռուսաստանը շարունակի իր էքսպանսիան, Արեւմուտքը չի զոհաբերի Ուկրաինան», - նշել է «Ազատ դեմոկրատների փոխնախագահը: