Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները հստակ պատասխան են տալիս հարցին, թե որն է տարբերությունը ԵՄ-ի եւ Եվրասիական միության միջեւ: Այս մասին Twitter-ի իր բլոգում գրել է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
«Ռուսաստանի նախագահ Պուտինի գործողությունները հենց Ղրիմում եւ Ղրիմի հարցում հստակ պատասխան են տալիս, թե որոնք են հիմնական տարբերությունները ԵՄ-ի եւ Եվրասիական միության միջեւ»,-հայտարարել է նա:
Նշենք, որ ավելի վաղ Շտեֆան Ֆյուլեն չէր բացառել Ուկրաինայի անդամակցումը ԵՄ-ին: «Եթե մենք ուզում ենք լրջորեն փոփոխել Արեւելյան Եվրոպայի այդ հատվածը, որին առնչվել են ներկա իրադարձությունները, մենք պետք է օգտագործենք քաղաքականության ամենաուժեղ գործիքը, որն ունի ԵՄ-ն, իսկ դա ընդլայնումն է: Այն ունի աննախադեպ արդյունավետություն եւ կայունացնող ուժ,-հայտարարել է եվրահանձնակատարը:




























