Մեծ Բրիտանիան որոշում է կայացրել դադարեցնել երկկողմանի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ: Այս մասին բրիտանական խորհրդարանում ելույթ ունենալով հայտարարել է ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը:

Ըստ նրա՝ Մեծ Բրիտանիան կդադարեցնի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններ արտահանման ցենզիաների գործողությունները, որոնք կարող են ուղղվել «Ուկրաինայի դեմ»: Դադարեցվել են նաեւ, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԵՄ ու Ռուսաստանի համատեղ ծովային զորավարժությունները, ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ պաշտոնական միկրոբլոգում:

Ըստ նրա՝ նախապատրաստվում է ՌԴ դեմ ուղղված տնտեսական ու առեւտրային պատժամիջոցների երրորդ փուլը: «Պուտինն ընտրել է մեկուսացումը՝ մերժելով միջազգային հանրության հետ ղրիմցիների ու ռուսաստանցիների գործակցությունը»,-հայտարարել է Հեյգը: