Ռուսաստանը նախկինի պես G8-ի անդամ է, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Նրա խոսքով՝ կասեցվել է միայն G8-ի հաջորդ գագաթաժողովից նախապատրաստությունը, որը պետք է կայանար այս տարվա հունիսին, Սոչիում:
«Բացի դրանից, այլ որոշումներ չեն կայացվել»,-ընդգծել է Մերկելը՝ հանդես գալով Բեռլինում: Այդկերպ նա ճշգրտել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հայտարարությունը, ով նշել էր G8-ում Ռուսաստանի անդամության դադարեցման մասին, հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով dpa գգործակալությոանը:




























