Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի ռազմածովային ուժերն ընդլայնում են Malaysia Airlines ընկերությանը պատկանող կորած Boeing-777-200-ի որոնումների գոտին:
«Նավերը դուրս են եկել Սիամական ծոցից եւ ուղեւորվել հյուսիս՝ Սինգապուրի նեղուցի կողմը: Այսօր կեսօրին նրանք բաժանվել են երկու խմբի»,-ասել է Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Լյան Յանը:
Նրա խոսքով՝ առաջին խումբը լողում է Անդամանյան կղզիների արեւմտյան ջրերում, երկրորդ խումբն ուղեւորվում է Սումատրա կղզու հարավային ափերի մոտ: Նա նշել է, որ որոնողական աշխատանքներին խանգարում է «բավական մեծ խորությունը»:



























