Նյու Յորքում McDonald's միջազգային ընկերության յոթ ռեստորանների սեփականատեր Ռոբերթ Սիսներոսը համաձայնել է աշխատակիցներին 500 հազար դոլար փոխհատուցում վճարել, որոնք այդ ընկերությանը մեղադրում էին իրենց իրավունքները ոտնահարելու մեջ։ Այս մասին հայտնել են Նյու Յորքի դատախազության ներկայացուցիչները, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Հաղորդվում է, որ այդ գումարը կբաժանվի 1,6 հազար աշխատակիցների միջեւ։ Սիսներոսը խոստացել է նաեւ քննություն անցկացնել՝ իրեն պատկանող McDonald's ռեստորաններում աշխատանքային օրենսդրությունը խախտելու բոլոր դեպքերի առնչությամբ։
Ավելի վաղ Քալիֆորնիա, Միչիգան եւ Նյու Յորք նահանգների դատարաններում միանգամից յոթ հայց էր ներկայացվել ընկերության դեմ։ McDonald's-ին մեղադրում էին անձնակազմի իրավունքները պարբերաբար խախտելու, այդ թվում նաեւ աշխատավարձը նվազեցնելու մեջ։
ԱՄՆ-ում կա 14 հազար McDonald's ռեստորան։ Ըստ լրատվամիջոցների՝ ԱՄՆ-ում McDonald's-ի շարքային աշխատակիցների ամսական միջին աշխատավարձը 1,2 հազար դոլար է։
McDonald's-ը գործադուլ է հայտարարել
McDonald`s-ում անձեռոցիկի պատճառով 1,5 մլն դոլարի հայց են ներկայացրել



























