ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, բայց մտադիր չէ զորքեր մտցնել Ուկրաինայի պաշտպանության համար, եթե անգամ Ուկրաինայի իշխանությունները դիմեն այդ հարցով: Այս մասին ՈՒՆՆ գործակալությանը հայտնել են Դաշինքի մամուլի ծառայությունից:

Հարցին՝ պատրա՞ստ է ՆԱՏՕ-ն զորքեր ուղարկել Ուկրաինա, եթե նման խնդրանք լինի այդ երկրի ղեկավարության կողմից, ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունից պատասխանել են, որ պնդում են ճգնաժամի ոչ ռազմական լուծման տարբերակը:

«Դաշինքը հստակ հասկացնել է տվել, որ ներկա ճգնաժամը չպետք է լուծվի ռազմական ճանապարհով: ՆԱՏՕ-ն մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին հարգել իր միջազգային պարտավորությունները, վերադառնալ երկխոսության ուղի եւ խաղաղ քաղաքական լուծում գտնել, ներառյալ Ուկրաինայի իշխանությունների հետ ուղիղ երկխոսության սկսումը»,-ասված է հաղորդագրության մեջ:

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ղրիմի անեքսիան ՄԱԿ-ի կանոնադրության բացահայտ խախտում է: ՆԱՏՕ-ն ամբողջությամբ աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, եւ նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությանը»,-նշել են ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակի մամուլի ծառայությունում:

ՆԱՏՕ-ն դադարեցնում է Ռուսաստանի հետ համագործակցությունը