Կառավարությունը պետք է հաշվի նստի կուտակային կենսաթոշակների վերաբերյալ քաղաքացիական հասարակության կարծիքի հետ: Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա կոչ է արել «Դեմ եմ» շարժմանը երկխոսություն սկսել ու պատրաստակամություն է հայտնել քննարկել բարեփոխումը:
Վարչապետը նկատել է, որ այսօր Հայաստանում ձեւավորվում է քաղաքացիական հասարակությունը, որը թելադրում է իր կանոնները: Կառավարությունը պետք է հաշվի առնի դա ու նպաստի դրա զարգացմանն ու կայացմանը: Նա հիշեցրել է, որ երիտասարդները, որոնց վրա հիմնվում է շարժումը, բազմաթիվ գրավոր առաջարկներ է ներկայացրել: Դա վկայում է բողոքի գիտակցվածության ու դրա մասնակիցների՝ մտքերի փոխանակման պատրաստակամության մասին: «Դա նշանակում է, որ «Դեմ եմ»-ը կարող է վերաճել շարժման, որը կաշխատի հօգուտ Հայաստանի»,-նշել է վարչապետը:




























