Ռուսական Պետդումայում Ղրիմի իշխանություններին առաջարկել են «օգտվել եզակի հնարավորությունից» ու վերադարձնել պատմական անվանումը: Սակայն թերակղզու բնակիչներին այդ գաղափարը, կարծես, այնքան էլ դուր չի եկել:
Հաղորդվում է, որ գաղափարի հեղինակը ՌԼԴԿ խմբակցության պատգամավոր Միխայիլ Դեգտյարեւն է: Նա նամակ է ուղարկել Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովին՝ առաջարկելով թերակղզու համար նախատեսել երկրորդ անվանումը՝ Տավրիդա, փոխանցում է «Իզվեստիան»:
Պատգամավորի կարծիքով՝ «Տավրիդա» անվանումը վերադարձնելը «մեկընդմիշտ կկապի Ղրիմի ամբողջ պատմությունը» ու «կլինի նախագահի ուղերձի հունին համարժեք»: Պատգամավորը վստահ է, որ գործընկերները դրական կարձագանքեն իր նախաձեռնությանը:




























