Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իգոր Տենյուխը ՌԴ ՊՆախարար Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսզրույցում քննարկել է Ղրիմի թերակղզում իրավիճակի դեէսկալացիայի միջոցները, հաղորդում է ՈւՆՆ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Քննարկվել են Ուկրաինայում ճգնաժամային իրավիճակի տարբեր ասպեկտների քննարկումը ու Ղրիմի թերակղզում իրավիճակի դեէսկալացիայի միջոցները»,-ասվում է հաղորդագրությունում:

Ներկայումս նախարարները պայմանավորվել են շարունակել աշխատանքային կապերի պահպանումը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շոյգուն դիմել էր ՂԻՀ ղեկավարությանը՝ խնդրելով ազատ արձակել Ուկրաինայի ՌԾՈւ հրամանատար փոխծովակալ Սերգեյ Գայդուկին ու չխոչընդոտել, որպեսզի նա մեկնի Ուկրաինա:

Ավելի ուշ հայտնի է դարձել Գայդուկի ու քաղաքացիական անձանց ազատման մասին:

Ղրիմում ազատ են արձակել ուկրաինացի պատանդներին