Խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված որոշման համաձայն՝ Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող կամ չհանդիսացող անձանց սահմանը հատելու թույլտվություն կտրվի հատուկ որոշումներով, Ուկրաինայի խորհրդարանի կուլուարներում լրագրողներին հայտնել է Ռեգիոնների կուսակցության պատգամավոր Անատոլի Բլիզնյուկը, փոխանցում է ՈՒՆՆ-ն:
«Սա նշանակում է, որ Ղրիմ գնալ ցանկացողները պետք է հատուկ թույլտվություն ունենան: Ես սա չեմ հասկանում եւ չգիտեմ՝ որտեղ ստանալ, բայց օրենքի նախագծում դա նշված է»,- ասել է պատգամավորը:
Նա ընդգծել է, որ նման թույլտվությունները պետք է ստանալ կառավարությամբ հաստատված կարգով, եւ հավելել է, որ «եթե մենք ԵՄ ենք գնում, ցանկանում ենք բացել սահմանները, ապա չպետք է նախապես խոչընդոտներ ստեղծենք՝ բանակցելու հնարավորություն չտալով»:




























