Ուկրաինան Կիեւ է կանչել Հայաստանում իր դեսպանին խորհրդատվությունների համար: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը:
«Այսօր որոշում է կայացվել խորհրդատվությունների համար Կիեւ կանչել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային»,- ասել է նա ճեպազրույցում, հաղորդում է Сегодня.ua-ն:
ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, թե Կիեւը սպասում է Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայի հարցում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինան ետ է կանչել Մոսկվայում իր դեսպանին:
Ուկրաինայի ԱԳՆ-ն նոտա է հանձնել Հայաստանի դեսպանին
Ուկրաինան սպառնում է Հայաստանի հետ վատթարացնել հարաբերությունները՝ Ղրիմի պատճառով




























