Մոսկվայի մարզի Լոբնե քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է  ադրբեջանցի «օրենքով գող» Չըլդըրլիի սպանության մեջ մեղադրվող անձին ու նրա տանը զինանոց հայտնաբերել:

Իրավապահների տվյալներով՝ ձերբակալվածն Ադրբեջանի քաղաքացի է, ով նախկինում դատապարտվել էր թմրանյութերի տարածման համար:

Կատարվել էր խուզարկություն, որի ընթացքում առգրավվել են Մակարովի ատրճանակ, 9 մմ տրամաչափի Taurus ատրճանակ, որսորդական ԻԺ-58 հրացանի եզր, տարբեր տրամաչափի ութ փամփուշտ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Առգրավվածը պատկանում է մարտի 20-ին տվյալ հանցագործության կատարման մեջ մեղադրվող, 1982թ.-ին ծնված Ադրբեջանի քաղաքացու»,- պարզաբանել են ոստիկանությունում:

Ձերբակալվածը մեղադրվում է օրենքով գող Չըլդըրլիի սպանության մեջ, որին սպանել են փետրվարի 5-ի:

Ռուսասատանի քննչական կոմիտեի Մոսկվայի վարչության ներկայացուցիչ Վիկտորիա Ցիպլենկովան հաղորդել է, որ ձերբակալվածը խոստովանել է ու նշել, որ դրդապատճառները անձնական բնույթ են կրել:

Խափանման միջոց ընտրվել է կալանքը:

Ադրբեջանցի «օրենքով գողերը» Մոսկվայում պատերազմում են կանաչու համար