Ղրիմթաթարական VI գումարման կուրուլթայի արտահերթ նստաշրջան կսկսվի մարտի 29-ին, հայտնել է Մեջլիսի մամուլի ծառայությունը:
Համագումարի որոշումը կայացվել է մարտի 23-ին` Մեջլիսի նիստի ընթացքում: Արտահերթ նստաշրջանի վայրը, ժամանակը եւ օրակարգը կհրապարակվեն առաջիկայում: Սպասվում է, որ գլխավոր հարցը լինելու է Ղրիմի քաղաքական իրավիճակի քննարկումը, հայտնում է «Կորեսպոնդենտը»:
Հիշեցնենք, որ Մեջլիսի ներկայացուցիչներն առաջարկ էին ստացել մի շարք պաշտոններ զբաղեցնել Ղրիմի խորհրդարանում եւ կառավարությունում:
Միեւնույն ժամանակ թաթարները դեմ են արտահայտվել Ղրիմի միացմանը Ռուսաստանին, բողոքի ցույցեր կազմակերպել եւ ղրիմցիներին կոչ արել չմասնակցել անօրինական հանրաքվեին:


























