Ուկրաինան ետ է կանչել իր դեսպանին Բելառուսից խորհրդատվությունների համար: Այդ մասին հայտնել է «ՌԲԿ-Ուկրաինան»՝ վկայակոչելով Ուկրաինայի ԱԳն ներկայացուցիչ Եվգենի Պերեբիյնիսին:

Պաշտոնյայի խոսքով, որոշումը կայացվել է Ղրիմի վերաբերյալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարությունից հետո:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի վաղ հայտնել էր, թե Բելառուսը դե ֆակտո ճանաչել է Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք: «Դե ֆակտո Ղրիմը դարձել է Ռուսաստանի մաս: Իրավիճակը դե ֆակտո է զարգանում: Մենք կլինենք ՌԴ կողքին»,- ասել էր նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին: «Ինչ կլինի դե յուրե՝ կլինի հետո»,- հավելել էր Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն նաեւ ընդգծել է, որ Բելառուսից ոչ եք չի պահանջում Ղրիմը ճանաչել կամ չճանաչել որպես ՌԴ սուբյեկտ: «Ղրիմն անկախ պետություն չէ: Այն ՌԴ տարածքի մի մաս է: Կարելի է ճանաչել, կամ ոչ: Դրանից ոչինչ չի փոխվում»,- նշել էր նա:

Բելառուսը դե ֆակտո ճանաչում է Ղրիմը Ռուսաստանի կազմում