Ամերիկյան Վաշինգթոն նահանգում մարտի 22-ին գրանցված սողանքի արդյունքում առնվազն 176 մարդ համարվում է անհայտ կորած: Այս մասին հաղոդում է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանությունները:

Ավելի վաղ հաղորդվում էր 14 զոհերի ու 108 անհայտ կորածների մասին:

Ինչպես հեռուստաալիքն է հաղորդում, տեղական իշխանությունները ու փրկարարները շարունակում են մարդկանց որոնումները, որոնք կարող են փլատակների տակ լինել: Իշխանություններն ընդգծում են, որ ներկայումս անհայտ է 176 մարդու ճակատագիր, սակայն մարդկանց անհետացման մասին շատ հաղորդագրություններ կարող են «կեղծ տագնապ» լինել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգթոն նահանգում արտակարգ դրություն էր հայտարարել:

Հիշեցնենք, որ սողանքը ոչնչացրել էր մոտ երեսուն տուն, ինչպես նաեւ առաջացրել ջրհեղեղի վտանգ:

Վաշինգթոնում սողանքների արդյունքում 18 մարդ անհայտ կորել է