Malaysia Airlines ընկերության անհետացած Boeing 777-200 ուղեւորների ընտանիքներին գումարային փոխհատուցում են առաջարկել, հաղորդում է CNN-ը:
Հաղորդվում է, որ չինացի ուղեւորների հարյուրավոր հարազատներ բողոքի ակցիա են կազմակերպել Պեկինում Մալայզիայի դեսպանատան մոտ՝ պահանջելով պատասխաններ տալ վթարի ենթարկված օդանավի ճակատագրի մասին, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Մինչ այդ, ամերիկյան կողմը առայժմ չի կարող «ինքնուրույն հաստատել» մալայզիական կողմի տեղեկությունները այն մասին, որ անհետացած օդանավն «իր ուղին ավարտել է» Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը՝ հերթական մամուլի-ասուլիսի ժամանակ: Ըստ նրա՝ ամերիկյան կողմն ու Մալայզիայի կառավարությունը «շատ սերտ համագործակցություն են սկսել», հաղորդում է «Սինհուան»:
Հետաքննություն. Մալազիական Boeing-ը կարող էին միտումնավոր խորտակել




























