Եգիպտոսում դատարանը կքննի արգելված «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության եւս 682 անդամների գործերը, որոնք նաեւ սպանությունների մեջ են մեղադրվում:
Նշվում է, որ մեղադրյալների շարքում է նաեւ կազմակերպության առաջնորդ Մուհամեդ Բադին: Մեղադրյալների պաշտպանությունը պարզաբանել է, որ այդ գործը եւս մեկ լուրջ հարված կհասցնի երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցներին, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Հաղորդվել է, որ Եգիպտոսի դատարանը երկրում արգելված «Մահմեդական եղբայրներ» շարժման 529 անդամների մահապատժի է դատապարտել:
Եգիպտոսում «Մահմեդական եղբայրների» 500-ից ավելի ակտիվիստների մահապատժի են դատապարտել




























