Դերասան Վարդան Պետրոսյանի վթարի ենթարկվելու վայրում մինչ օրս ճանապարհային նշաններ տեղադրված չեն: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Աքիլլես» հասարակական կազմակերպություն ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը:
«Որտե՞ղ է նայում Տրանսպորտի նախարարությունը, այդ վթարից հետո ոչ մի եզրակացություն չեն արել եւ մինչ այսօր ոչ մի նշան չկա տեղադրված: Պետք է այդտեղ ցուցանակ լիներ, որտեղ նշված կլինեին ուղղությունները՝ դեպի Երեւան եւ Աշտարակ, ինչը չկա, ոչ էլ գծանշաններ կային: Եեթ այդ նշանաները լինեին, «Նիվայի» վարորդը կտեսներ դրանք եւ հնարավոր է չլիներ այն, ինչ եղավ»,- ասաց հ/կ-ի ղեկավարը:
Ճանապարհային նշանների բացակայության խնդրով մեկնաբանություն ստանալու համար դիմել ենք նաեւ Տրանսպորտի նախարարությանը։
Ի դեպ, մինչ վթարը այդ տարածքում տեսախցիկներ եւ արագաչափ սարքեր եւս չկային, դրանք տեղադրվել են վթարից հետո:



























