Երեւան-Եղվարդ ճանապարհին ցուցիչ նշանները սեղմ ժամկետում  կտեղադրվեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Տրանսպորտի նախարարությունից։

Նրանց փոխանցմամբ՝  այս պահին այդ ճանապարհին տեղադրված են Եղվարդի սկիզբն ու վերջը ազդարարող ցուցանակները, արագության սահմանափակման նշանները, իսկ ցուցիչ նշանները տրանսպորտի նախարարությանը արդեն տրամադրել է «Նաիրիի ՃՇՇ» ՓԲԸ-ին ու սեղմ ժամկետում դրանք կտեղադրվեն։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դերասան Վարդան Պետրոսյանի վթարի ենթարկվելու վայրում մինչ օրս ճանապարհային նշաններ տեղադրված չեն: «Որտե՞ղ է նայում Տրանսպորտի նախարարությունը, այդ վթարից հետո ոչ մի եզրակացություն չեն արել եւ մինչ այսօր ոչ մի նշան չկա տեղադրված: Պետք է այդտեղ ցուցանակ լիներ, որտեղ նշված կլինեին ուղղությունները՝ դեպի Երեւան եւ Աշտարակ, ինչը չկա, ոչ էլ գծանշաններ կային: Եեթ այդ նշանաները լինեին, «Նիվայի» վարորդը կտեսներ դրանք եւ հնարավոր է չլիներ այն, ինչ եղավ»,- ասել է «Աքիլլես» հասարակական կազմակերպություն ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը։

Ի դեպ, մինչ վթարը այդ տարածքում տեսախցիկներ եւ արագաչափ սարքեր եւս չկային, դրանք տեղադրվել են վթարից հետո