ԱՄՆ-ի գաղտնի ծառայության երեք աշխատակիցներ, որոնք Նիդեռլանդներում էին նախագահ Բարաք Օբամայի այցը նախապատրաստելու կապակցությամբ, ստիպված են եղել ԱՄՆ վերադառնալ` կարգուկանոնը խախտելու համար:
Ըստ տեղեկության` Գաղտնի ծառայության երեք գործակալներն Ամստերդամից արտաքսվել են մարտի 23-ին` մինչ նախագահ Օբամայի ժամանելը Նիդեռլանդներ, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:
Ըստ աղբյուրի` գործակալների անպատշաճ վարքի մասին, որոնցից մեկը հարբած է եղել, ԱՄՆ-ի դեսպանատանը հայտնել է հյուրանոցի աշխատակիցը, որտեղ բնակվում էին հատուկ ծառայության աշխատակիցները:
Պարզվել է, որ ողջ գիշեր գործակալները հարբել էին, որից հետո նրանցից մեկը կորցրել էր գիտակցությունը հյուրանոցի միջանցքում:
Ըստ աղբյուրի` գործակալները Counter Assault Team ստորաբաժանման աշխատակիցներ են, որը մտնում է նախագահի պաշտպանության համար պատասխանատու ԱՄՆ-ի գաղտնի ծառայության կազմում:




























