Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 25-ին, ժամը 23.42-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 30-րդ կմ-ի մոտակայքում` Որոտան գյուղի ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ-745» մակնիշի 03 ԼՕ 900 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը (մոտ 50 մ):
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 38-ամյա Ա. Հ.-ին եւ 34-ամյա Վ. Ա.-ին: Վերջիններիս հոսպիտալացրել են Գորիս քաղաքի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:




























