Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել, որոնց ժամանակ Հարավային Կորեայի բունկերների տեսքով թիրախներ են օգտագործվել:

«Զորավարժություններն անցկացվել են տարբեր սցենարներով, ԿԺԴՀ-ի զինվորները  ցույց են տվել Հարավային Կորեայի բունկերներին նման թիրախների գրավումը», — հայտնում է «Ռենհապ» գործակալությունը` վկայակոչելով անանուն աղբյուրը:

Ըստ նրա` Հյուսիսային Կորեան բացահայտ զորավարժություններ է անցկացրել որոշակի եւ իրական թիրախների դեմ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը Հյուսիսային Կորեային կոչ էր արել դադարեցնել բալիստիկական հրթիռների փորձարկումները  եւ ձեռնամուխ լինել երկխոսության` Կորեական թերակղզում խաղաղություն պահպանման նպատակով:

Մարտի 26-ին ԿԺԴՀ-ն ծովում երկու հրթիռի փորձնական մեկնարկ էր իրականացրել: 

ԱՄՆ-ը մեղադրել է Հյուսիսային Կորեային՝ բալիստիկական հրթիռների արձակման համար