Դանիայի իշխանությունները որոշում են կայացրել վեց ռազմական օդանավեր ուղարկել՝ վերահսկելու Բալթյան շրջանի օդային տարածությունը՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ, հաղորդում է DR ռադիոկայանը:
Նշվում է, որ դա կլինի «ներկայիս իրավիճկում Դանիայի համերաշխության դրսեւորումը Բալթյան երկրներին»:
Վեց F-16s կործանիչները կմասնակցեն այդ առաքելությանը՝ այդ տարածաշրջանում օդային տարածության վերահսկողության ընդլայնման ՆԱՏՕ-ի որոշման շրջանակներում: Նրանք տարածաշրջանում ծառայություն են անցնելու մայիսի մեկից մինչեւ օգոստոսի վերջ:
Դրա հետ մեկտեղ, Դանիայի ԱԳՆ-ն հրաժարվել է հաստատել այդ ինֆորմացիան՝ մինչեւ երկրի խորհրդարանի նիստը, որը կկայանա մարտի 27-ին, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
Ավելի վաղ նման ցանկությամբ էր հանդես եկել նաեւ Ֆրանսիան:




























