Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերը նախատեսում են մինչեւ 60 հատ F-16 Fighting Falcon կործանիչ վարձակալել: Այդկերպ նրանք ցանկանում են ծածկել ռազմական օդանավերի պակասը, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Defense Aerospace-ը:

Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերը ներկայումս ունեն 233 հատ F-4 եւ  F-5 տեսակի կործանիչ, որոնք աստիճանաբար դուրս են բերվում գործածությունիս՝ շահագործման ժամկետի սպառման պատճառով:

Հաշվի առնելով F-4 եւ  F-5 տեսակի կործանիչների դուրսգրումը եւ F-35 ու KF-X կորեական կործանիչների մատակարարման ուշացումները, Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերում դեֆիցիտը մինչեւ 2019թ. կհասնի 100 միավորի: Մինչ այդ կայանը  դուրս կգրի 160 հատ  F-4 եւ F-5: