Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում ընդունել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
Հանդիպման ընթացքում,որը տևել է մոտ հիսուն րոպե, Օբաման շնորհակալություն է հայտնել պապին ընդունելության համար: Բացի այդ, պապը ու ամերիկյան նախագահը նվերներ են փոխանակել:
«Ինձ համար մեծ պատիվ է: Ես Ձեր մեծ երկրպագուն եմ: Շնորհակալ եմ, որ ընդունեցիք ինձ»,-ասել է Օբաման հանդիպման ամենասկզբում, փոխանցում է Ինտերֆաքսը:
Ինչպես արդեն հաղորդվել էր, ավելի վաղ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական տեղակալ Բեն Ռոդսը հայտարարել էր, որ նախագահ Օբաման «ոգեշնչված է Հռոմմի պապի գործունեությամբ» ու նրանով, թե պապն ինչպես է «տարածում հավասարության ու հանդուրժողականության գաղափարները»: Միևնույն ժամանակ Օբաման ու Ֆրանցիսկոս պապը լուրջ տարակարծություններ ունեն այնպիսի հարցերի շուրջ ինչպիսիք են աբորտները, հակաբեղմնավորիչները ու նույնասեռ ամուսնությունները:




























