Ուկրաինայի Գերագույն Ռադան, այսօր՝ մարտի 28-ին , իր լիագումար նիստում կքննարկի երկրի ՆԳ նախարար Արսեն Ավակովի պաշտոնանկության հարցը, հաղորդում է ՈՒՆՆ-ն:
Ինչպես արդեն հաղոդրվել է, մարտի 27-ի երեկոյան, խորհրդարանի նիստի ժամանակ Ռադայի պատերի տակ են գտնվել «Աջ սեկտորի» ավելի քան 2 հազար ակտիվիստներ, որոնք պահանջել են Ավակովի հրաժարականը:
Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Օլեկ Լյաշկոն դուրս է եկել եւ ցուցարարներին հայտնել, որ երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը խոստացել է քվեարկության դնել ՆԳ նախարար Արսեն Ավակովի պաշտոնանկության հարցը: Նա նշել է, որ Գերագույն Ռադայի արտահերթ նիստի օրակարգում գրանցված է մեկ հարց՝ Ավակովի հրաժարականը:
Իրենց հերթին ակցիայի մասնակիցները որոշել են ցրվել եւ խոստացել են վերադառնալ մարտի 28-ին, որպեսզի վերահսկեն նախարարի պաշտոնանկության եւ ժամանակավոր քննչական հանձնաժողով ստեղծելու գործընթացը:
Կիեւում բողոքի ակցիայի մասնակիցները որոշել են հնարավորություն տալ պատգամավորներին
Ռուսական մամուլ. Ուկրաինայում կարող են արգելել «Աջ սեկտորը»
Արսեն Ավակովը խոստացել է գաղտնազերծել Սաշկա Բիլիի սպանության գործի բոլոր նյութերը




























