Ուկրաինան հաշվի կառնի Բելառուսի եւ Հայաստանի դիրքորոշումը, որոնք մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում դեմ են քվեարկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանձեւին: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ում տեղեկատվական քաղաքականության բաժնի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը, հաղորդում է Լիգա-Նովոստին:

«Ուկրաինային տխրեցրել է Հայաստանի եւ Բելառուսի դիրքորոշումը: Պետք է հաշվի առնենք այդ դիրքորոշումը, երբ որոշումներ ընդունենք այդ երկրների հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ»,- հայտարարել է Պերեբիյնիսը: Ուկրաինան հաշվի է առնում, որ այդ երկրների քաղաքական ղեկավարները չեն արտահայտում միլիոնավոր հասարակ քաղաքացիների կարծիքը՝ «միլիոնավոր հայերի ու բելառուսների»:

«Այսօր Ռուսաստանի շարքերը լրացրեցին միայն 10 երկրներ, մասնավորապես Հյուսիսային Կորեայի եւ Սիրիայի դիկտատորական ռեժիմները, որոնց իշխանությունը հենված է Մոսկվայից ստացվող ֆինանսական հոսքերի վրա»,- հայտարարել է Պերեբիյնիսը:

Հիշեցնենք, որ մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նիստում 100 երկրներ քվեարկել են Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին բանաձեւ առթիվ: Որոշմանը դեմ են քվեարկել 11 երկիր, 58-ը ձեռնպահ են մնացել:

Ռուսաստանից բացի դեմ են քվեարկել Հայաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Սուդանը, Սիրիան, Զիմբաբվեն եւ Վենեսուելան: