ԱՄՆ-ի հյուսիս-արեւմուտքում Վաշինգթոն նահանգում սողանքի հետեւանքով անհետ կորածների թիվը կտրուկ փոխվել է. այժմ իշխանությունները խոսում են 30 անհետ կորածների մասին: Մարտի 28-ին հաղորդում էին 90-ի մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Փրկարարները փլատակների տակից հանել են 18 մարմին Օսո քաղաքի շրջակայքում, որը 90 կմ հյուսիս է գտնվում Սիեթլից:
Մարտի 22-ին սողանքը ոչնչացրել է մոտ 30 տուն, աշխարհից կտրել է Դարինգթոն քաղաքն, արգելափակել Սնոհոշիմ գետի հյուսիսային վտակը:
Չդադարող հորդառատ անձրեւներն էապես բարդացրել են փրկարարական ծառայությունների աշխատանքները:
Սերժ Սարգսյանը ցավակցել է Բարաք Օբամային
ԱՄՆ-ում սողանքի հետեւանքով անհետ կորածների թիվը կրճատվել է՝ հասնելով 90-ի




























