ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին Շվեյցարիայում բնկվելու իրավունք է ստացել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով  միգրացիայի գործերով դաշնային վարչության մամուլի քարտուղար Մարտին Ռայհլինին: «Որոշումն ընդունվել է մարտի 27-ին»,- ճշտել է Ռայհլինը: Նրա խոսքով՝ նախկին ձեռներեցը մտադիր է հաստատվել Սանկտ-Գալեն կանտոնում, «քանի որ կինն ու երեխաներն արդեն այնտեղ են բնակվում»:  Վարչության ներկայացուցիչը նաեւ հավելել է, որ Խոդորկովսկին կարող էր ընտրել արեւելյան այդ կանտոնը «հարկերի վճարման հարմարավետության տեսակետից»: Խոդորկովսկում բնակության «Բ» մակարդակի թույլտվություն են տրամադրել 1 տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել:

Հիշեցնենք, որ նախկին գործարարը Շվեյցարիա է ժամանել անցյալ տարի դեկտեմբերին՝ երեք ամսյա շվեյցարական վիզա ստալանուց հետո: Խորդորկովսկին ազատ է արձակվել անցյալ տարվա վերջին համաներման շրջանակներում:

Խոդորկովսկին շվեցարական քաղաքն ընտրել է որպես մշտական բնակության վայր