ԱՄՆ-ի հետախուզությունը դեռ որեւէ ապացույց չի հայտնաբերել այն առթիվ, որ մալազիական Boeing 777-200-ի անհետացումն ինչ-որ կերպ կապված է ահաբեկչության հետ: «Այս պահին ոչինչ չի հայտնաբերվել»,- CNN-ի եթերում հայտարարել է ԱՄՆ-ի սենատում հետախուզության կոմիտեի ղեկավար Դիանա Ֆայնշտեյնը՝ պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե որքանով է հավանական ինքնաթիռի անհետացման գործում ահաբեկիչների մասնակցության գործոնը: Նրա խոսքով այդ հարցի կապակցությամբ բազմաթիվ շահարկումներ են եղել, սակայն փաստացի ապացույց դեռ չկա:
Malaysia Airlines ընկերության Կուալա Լումպուրից Պեկին մեկնող Boeing 777 –ը անհետացել էր ռադարների էկրաններից մարտի 8-ի գիշերը։ Օդանավում եղել է 239 մարդ։
Օդանավում եղել է 154 ուղեւոր ՉԺՀ-ից եւ Թայվանից, 38 մալայզիացի, 7 ինդոնեզացի, 6 ավտրալացի, 5 հնդիկ, 4 ֆրանսիացի, ԱՄՆ 3 քաղաքացի, 2-ական ուկրաինացի, նորզելանդացի եւ կանադացի, մեկական ռուս, իտալացի, հոլանդացի եւ ավստրիացի:
Որոնումները սկսելուց հետո պարզվել էր, որ Հարավկորեական ծովի վրա օդանավը կտրուկ փոխել էր ուղղությունը։ Ավելի ուշ Մալայզիայի ռազմական ռադարը Մալաքյան նեղուցի հյուսիսում օբյեկտ էր գրանցել, որը իբր Boeing 777-ն էր։
Թաիլանդական արբանյակը 300 օբյեկտ է հայտնաբերել, որոնք կարող են կորած Boeing-ի մնացորդները լինել



























