Փարիզում սկսվել են ՌԴ եւ Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Լորան Ֆաբիուսի բանակցությունները: Հանդիպումը նվիրված է Ուկրաինայի իրավիճակի կայունացման նոր ուղիների որոնմանը:

Ֆրանսիայի արտգործնախարարը իր ռուս գործընկերոջը ողջունել է  Օրսեի ափին գտնվող Ֆրանսիայի ԱԳՆ-ի գլխավոր շենքում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, նախօրեին Փարիզում Սերգեյ Լավրովը հանդիպել էր ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին: Չորս ժամ տեւած բանակցություններից հետո Լավրովը հայտնել էր, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը պայմանավորվել են  «շփման եզրեր գտնել Ուկրաինայի իրավիճակը կարգավորելու հարցում»:

Ջոն Քերի. Դաշնայնացման վերաբերյալ հարցը պետք է որոշեն իրենք ուկրաինացիները