Իսրայելը պաղեստինյան կողմին առաջարկել է բանտից ազատել 400-ից հազար պաղեստինցի կալանավորների` խաղաղ գործընթացը շարունակելու համար: Նման առաջարկ է արվել այն բանից հետո, երբ Իսրայելը  մարտի 28-ին մերժել էր բանտից ազատել պաղեստինցի կալանավորների չորրորդ խմբին` բաղկացած 26.կալանավորներից:

Իսրայելի բանտերում 20 տարուց ավելի  անցկացրած 104 պաղեստինցիներին ազատելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել անցյալ տարի ամռանը: Խաղաղ գործընթացի առաջընթացի համար Իսրայելը երեք փուլով բանտերից ազատել էր 78 պաղեստինցիների` 2013 թ. օգոստոսի 13-ին, հոկտեմբերի 30-ին եւ դեկտեմբերի 31-ին:

Ըստ Իսրայելի լրատվամիջոցների` Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը բանակցությունների ժամկետի եւս մեկ տարով երկարացումը պայմանավորել էր  ապրիլի 29-ից հետո Իսրայելի բանտերից եւս 1,2 հազար պաղեստինցի բանտարկյալների ազատմամբ: Ըստ արաբական թերթի` Աբասին 1,2 հազար պաղեստինցիներ ազատել էր խոստացել Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը: Մինչդեռ, այս հաղորդագրությունը ոչ իսրայելցիները, ոչ էլ պաղեստինցիները պաշտոնապես չեն մեկնաբանում:

Ըստ ունեցած տեղեկության` ապրիլի 1-ին տարածաշրջան հերթական անգամ այցելելու է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին: Նա փորձելու է կողմերից հասնել բանակցությունների երկարաձգման` մինչեւ 2014 թ. վերջը:  2013 թ. հուլիսի վերջում սկսված բանակցությունները`  պետք է ավարտվեին  մեկ ամիս անց:  Սակայն կողմերին այդպես էլ չէր  հաջողվել հասնել էական առաջընթացի խաղաղ գործընթացում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Իսրայելի նախկին վարչապետին կաշառակերության մեջ են մեղադրել