Ուկրաինայի ԱԳՆ-ն նոտա է փոխանցել Նիդերլանդներին՝ խնդրելով երաշխավորել Ամստերդամում «Ղրիմ.Սեւ ծովի գողտնիքներն ու ոսկին» ցուցահանդեսի ցուցանմուշների վերադարձն Ուկրաինային: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության բաժնի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը:

«Մարտի 28-ին Նիդերլանդների դեսպանին է փոխանցվել Ուկրաինայի ԱԳՆ նոտան՝  խնդրելով երաշխավորել այդ առարկաների վերադարձը»,-ասել է Պերեբիյնիսը, փոխանցում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Նշենք, որ «Ղրիմ.Սեւ ծովի գողտնիքներն ու ոսկին» ցուցահանդեսը բացվել էր փետրվարին Ամստերդամի համալսարանի հնագիտական թանգարանում:

Քանի որ Նիդերլանդները չեն ճանաչում Ղրիմի՝ Ռուսաստանին միանալը, հարց է ծագում, թե ում է վերադարձվելու հավաքածուն, երբ օգոստոսին ցուցահանդեսը փակվի: