«Աջ սեկտորի» ներկայացուցիչները իրավապահների ուղեկցությամբ լքել են  «Դնեպր» հյուրանոցի տարածքը, որտեղ գտնվում է նրանց գրասենյակը, եւ ուղեւորվել են քաղաքից դուրս գտնվող կայաններից մեկը:  Հյուրանոցը խուզարկելիս զենք է հայտնաբերվել, հայտնում է ՆԳՆ-ն:

«Ներկայումս հյուրանոցում աշխատում են փորձագետները: Մի քանի միավոր զենք է հայտնաբերվել», - ասված է ՆԳՆ-ի հաղորդագրությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մայդանում կրակոցներով ուղեկցված վեճից հետո  «Աջ սեկտորը» առանց զենքի լքել էր «Դնեպրը»:

Հիշեցնենք, մարտի 31-ի երեկոյան Կիեւի Եվրոպական հրապարակում  «Մայդանի ինքնապաշտպանության» եւ «Աջ սեկտորի» մասնակցությամբ վեճ էր տեղի ունեցել:

«Աջ սեկտորում» պնդում են, որ վեճը կենցաղային բնույթի է եղել:

Ավակով. «Աջ սեկտորը» «Դնեպր» հյուրանոցից դուրս է եկել առանց զենքի