Ռուսաստանի հետագա ներխուժումն Ուկրաինա «պատմական սխալ» կլինի, որը կխորացնի Ռուսաստանի միջազգային մեկուսացումը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, փոխանցում է Reuters-ը:
Ըստ նրա՝ այս քայլը անհետեւանք չի մնա Ռուսաստանի ու արեւմտյան աշխարհի հարաբերությունների համար: «Այն սխալ հաշվարկ կլինի, որը ծանր ռազմավարական հետեւանքներ կունենա»,-հայտարարել է նա:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հայտարարությունները ցույց են տալիս, որ Մոսկվան ցանկանում է կրկին իր ազդեցությունը հաստատել հետխորհրդային տարածքում: Ռասմուսենն ընդգծել է, որ Դաշինքում հակամարտության կարգավորման ռազմական տարբերակը չի քննարկվում:



























