Ոչ կոալիցիոն խորհրդարանական չորս ուժերի միավորումը չի կարող ժողովրդավարական նախաձեռնություն լինել, քանի ԲՀԿ-ն ժողովրդավարական կառույց չի: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախագահի նախկին թեկնածու ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, պարզաբանելով, որ ԲՀԿ-ն չի կարող ժողովրդավարական ուժ լինել, քանի որ միշտ հայտարարել է, որ իրենք մի նախագահ են ճանաչում, որը պետք է այդպես էլ մնա:

Ըստ նրա՝ եթե որեւէ հարցի շուրջ չորս ուժերը համաձայնության են եկել, նշանակում է, այդ հարցը չափազանց կարեւոր է: «Սակայն եթե այդ հարցը կարեւոր է, անհասկանալի է, թե ինչո՞ւ է մեկ ամսով հետաձգվում կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Այդ քաղաքական ուժերը կարող էին հենց վաղն էլ իրականացնել այդ գործողությունը: Եթե նրանք դա չեն անում, նշանակում է՝ հարցն այդքան էլ կարեւոր չէ»,-կարծիք է հայտնել Հայրիկյանը:

Նա նաեւ հայտարարել է, որ եթե այդ ուժերի պահանջը վարչապետի հրաժարականի վրա է հիմնված, ապա դա ոչ միայն իրական հեռանկար չունի, այլեւ չի կարող էական նշանակություն ունենալ քաղաքական կյանքի համար: