Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ ապրիլի 4-ին, հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ Հայաստանի նախագահը եւ ԱԺ նախագահը քննարկել են երկրում ստեղծված ներքաղաքական վիճակը, մասնավորապես՝ վարչապետի եւ կառավարության հրաժարականին առնչվող հարցեր: NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին նաեւ, որ այդ հանդիպմանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել:
Նշենք, որ այսօր Գագիկ Ծառուկյանը գնացել էր ԱԺ եւ հանդիպել Հովիկ Աբրահամյանի հետ: Այնուհետեւ լուրեր տարածվեցին, որ ԲՀԿ առաջնորդը հանդիպում է ունեցել նաեւ Սերժ Սարգսյանի հետ: Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը ոչ հերքել, ոչ հաստատել էր հանդիպման մասին տեղեկությունները:




























